Առաջին ընդվզումը. ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հրաժարվում է ճանաչել Բայդենի հաղթանակը՝ թույլ չտալով նրա թիմին սկսել իշխանության ստանձման գործընթացը
ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆինհրաժարվում է դեմոկրատ Ջո Բայդենին ճանաչել ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող, ինչը թույլ չի տալիս երկրում սկսել հետընտրական անցումային շրջանը:
Ինչպես գրում է Politico-ն, քանի դեռ Մերֆին Բայդենին չի ճանաչում ընտրված նախագահ, վերջինիս թիմը չի կարող կառավարական ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ստանալ և դաշնային վարչությունների հետ աշխատանք սկսել:
«Հաստատում դեռևս չկա: Վարչությունը և դրա ղեկավարը կշարունակեն հետևել օրենքի բոլոր պահանջներին»,-ասվում է Վրաչության հայտարարությունում:
Իր պաշտոնում Թրամփի կողմից նշանակված Մերֆին առայժմ Բայդենի թիմին համաձայնություն չի տալիս աշխատանքը սկսելու առնչությամբ:
Ըստ փորձագետների՝ այս ուշացումը կարող է խոչընդոտներ ստեղծել Բայդեն ի թիմի համար: Աղբյուրը նկատում է, որ ստեղծված իրավիճակում Մերֆին հայտնվել է հետընտրական զարգացումների կենտրոնում:
Նշվում է, որ Բայդենի՝ անցումային թիմը մինչ այս Մերֆիի գլխավորած վարչությանը ժամանակ էր տվել որոշում կայացնելու համար, սակայն կիրակի հայտարարվել է, որ պատրաստվում է ճնշում գործադրել պաշտոնյայի վրա, որպեսզի վերջինս պաշտոնապես հաստատի Բայդենի հաղթանակը:
Առաջին ընդվզումը. ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հրաժարվում է ճանաչել Բայդենի հաղթանակը՝ թույլ չտալով նրա թիմին սկսել իշխանության ստանձման գործընթացը
ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆին հրաժարվում է դեմոկրատ Ջո Բայդենին ճանաչել ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող, ինչը թույլ չի տալիս երկրում սկսել հետընտրական անցումային շրջանը:
Ինչպես գրում է Politico-ն, քանի դեռ Մերֆին Բայդենին չի ճանաչում ընտրված նախագահ, վերջինիս թիմը չի կարող կառավարական ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ստանալ և դաշնային վարչությունների հետ աշխատանք սկսել:
«Հաստատում դեռևս չկա: Վարչությունը և դրա ղեկավարը կշարունակեն հետևել օրենքի բոլոր պահանջներին»,-ասվում է Վրաչության հայտարարությունում:
Իր պաշտոնում Թրամփի կողմից նշանակված Մերֆին առայժմ Բայդենի թիմին համաձայնություն չի տալիս աշխատանքը սկսելու առնչությամբ:
Ըստ փորձագետների՝ այս ուշացումը կարող է խոչընդոտներ ստեղծել Բայդեն ի թիմի համար: Աղբյուրը նկատում է, որ ստեղծված իրավիճակում Մերֆին հայտնվել է հետընտրական զարգացումների կենտրոնում:
Նշվում է, որ Բայդենի՝ անցումային թիմը մինչ այս Մերֆիի գլխավորած վարչությանը ժամանակ էր տվել որոշում կայացնելու համար, սակայն կիրակի հայտարարվել է, որ պատրաստվում է ճնշում գործադրել պաշտոնյայի վրա, որպեսզի վերջինս պաշտոնապես հաստատի Բայդենի հաղթանակը:
Աղբյուրը՝ tert.am