Հայ-թուրքական հարաբերությունների քաղաքական դիլեմաները
Հայ-թուրքական հարաբերությունները ներկայում թևակոխել են ակտիվ զարգացումների փուլ: Հատկանշական է, որ դրանք դրսևորվում են տարբեր հարթություններում՝ ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվ համագործակցությունից սկսած պաշտոնական շփումներով վերջացած: Այս հանգամանքը էապես փոխում է հայ-թուրքական հարաբերությունների որակը, որը բնորոշվում է որպես դինամիկ զարգացող և առարկայական: Այլևս քաղաքական լեքսիկոնում առանձնապես կենսունակ չեն մերժողական, բացահայտ նիհիլիստական մոտեցումները, որոնք տարիներ շարունակ տիրապետող են եղել և՛ հայ, և՛ թուրք հասարակություններում: Երկու երկրներում (Թուրքիայում՝ առավել ընդգծված) էլ պաշտոնական քարոզչությունը չի նպաստել երկխոսությանը և փոխադարձ հանդուրժողականության ձևավորմանը:
Վերջին տարիներին Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը՝ Հրանտ Դինքի սպանությունը, մի շարք հայտնի թուրք հասարակական գործիչների նկատմամբ ակնհայտ ճնշումները և այլն, առաջին հայացքից խորացրեցին անհանդուրժողականության մթնոլորտը, սակայն մյուս կողմից, որքան էլ տարօրինակ լինի, նաև հետագա զարգացումների համատեքստում՝ ինչ-որ առումով նպաստեցին հայ-թուրքական երկխոսությանը: Հիշենք, «Մենք Դինք ենք, մենք հայ ենք» կարգախոսներով թուրք հասարակության առաջադեմ ներկայացուցիչների բողոքի ակցիան, կամ «Ներողություն հայերից» ինտերնետային ստորագրահավաքը, ինչպես նաև իշխանությունների մերժողական քաղաքականության դեմ ուղղված թուրք մտավորականների հրապարակային ընդվզումները, որոնք հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար բավականին դրական ազդակ հանդիսացան: Սակայն այս և նմանօրինակ բոլոր նկրտումները կմնային «թույլ էֆեկտի գործոններ», եթե չլիներ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահի, հիրավի, պատմական և բոլոր առումներով հզոր քայլը: Այսպիսով ամրագրվեց.
1. հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու և առանց նախապայմանների զարգացնելու մեր երկրի պատրաստակամությունը,
2. տարաբնույթ խնդիրների շուրջ երկխոսություն սկսելու հնարավորությունը,
3. սահմանները բացելու և առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու բավականին իրատեսական հեռանկարը,
4. տարածաշրջանային համագործակցության համատեքստում տնտեսական և քաղաքական արդեն կայացած և ապագայում նախանշված ծրագրերում մեր երկրի մասնակցության հնարավորությունը:
Այս մեսիջները, միանշանակ հասկանալի և ընդունելի են քաղաքակիրթ աշխարհի համար, և պատահական չէ, որ նրանք բազմիցս հորդորել են պաշտոնական Անկարային օգտագործել հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ներկայում ընձեռված պատեհ առիթը:
Աներկբա է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը «փոխշահավետ գործարք» է և, միգուցե, պատմաքաղաքական տվյալ փուլում առավել ձեռնտու հենց Թուրքիայի համար՝ Եվրոպական հանրության առաջ իր վարկը բարձրացնելու և ԵՄ անդամ դառնալու ճանապարհին խիստ կարևոր արգելք հաղթահարելու առումով: Ակնհայտ է, որ Եվրոպան չի կարող իր տարածքում հանդուրժել փակ սահմաններ: Սա ուղակի հակասում է հին աշխարհամասում ձևավորված խաղի կանոններին և «համակեցության նորմերին»: Երկրորդը՝ տարածաշրջանի լիդեր դառնալու Թուրքիայի հավակնություններն են, որոնք առանց Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման, չեն կարող բավականաչափ լեգիտիմ լինել: Այս տեսանկյունից տարածաշրջանի մյուս «ակտիվ խաղացողի»՝ Իրանի դիրքերը ներկայում շատ ավելի նախապատվելի են: Եվ վերջապես, պակաս կարևոր չէ նաև Թուրքիայի արևելյան շրջանների սոցիալ-տնտեսական վիճակը որոշակիորեն բարելավելու պաշտոնական Անկարայի ձգտումը (այս հարցում շրջանառվում է նաև այն մոտեցումը, որ Թուրքիայի իշխանությունները միտումնավոր չեն նպաստում այդ տարածքների զարգացմանը):
Ինչպես տեսնում ենք, այս հարաբերությունների բարելավումը էական դիվիդենտներ կարող է ապահովել երկու կողմերին: Սակայն դրանք ունեն նաև բավականին նուրբ երանգներ, որոնք մեզ ներկայանում են պարզ քաղաքական դիլեմաների ձևով: Այսպես, Թուրքիայի պարագայում խիստ ուրվագծվում է որևէ կերպ իր քայլը Ադրբեջանին բացատրելու կամ ուղակի հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նախաձեռնությունից ներկա փուլում հրաժարվելու դիլեման:
Սրա լուծման առանցքում, որպես ծանրակշիռ փաստարկ, Թուրքիան փորձելու է ներկայացնել ԼՂՀ կարգավորման գործում իր դերակատարման մեծացումը՝ հայկական կողմի վրա անմիջական ներգործություն ունենալու և հետագայում նշանակալի զիջումներ կորզելու տեսանկյունից: Պաշտոնական Բաքուն, քաջատեղյակ լինելով այս հարցում Հայաստանի սկզբունքային դիքորոշմանը, դժվար թե տվյալ փաստարկն ընդունի ի գիտություն: Թուրքական կողմը կարող է նաև իր շահերի համատեքստում ներկայացնել խնդիրը, մոտավորապես. «էս ամեն ինչը ինձ է պետք» զուտ «մեծ եղբոր» իրավունքը առաջ մղելով: Եթե մի քանի տարի առաջ այս կերպ հնարավոր էր հարաբերվել Ադրբեջանի հետ, ապա ներկայում՝ հաշվի առնելով Թուրքիայի հատկապես էներգակիրների առումով ուղակի կախվածությունը «փոքր եղբորից», գրեթե, անհնարին է դարձել որևէ բան նրան պարտադրելը: Թուրքիան, անշուշտ, կփորձի, միջնորդավորված համոզելու մեխանիզմը օգտագործել, ինչը արդեն ԱՄՆ նախագահի կոնկրետ քայլով, ենթադրաբար, դրսևորվել է (նկատի ունենք Օբամայի հեռախոսազրույցը Ալիևի հետ): Այս մարտավարությունը, իհարկե, կարող է աշխատել, սակայն ինչպես ռուսը կասեր. "до поры- до времени": Խնդիրն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում ցանկացած, անգամ ոչ էական տնտեսական գործարք՝ միանշանակ շարժելու է Ադրբեջանի «խանդը»: Սրա շարունակական դրսևորումները լրջորեն խորացնելու են «երկու եղբայրների» միջև հակասությունները: Հատկանշական է, որ մոտավորապես այս սցենարով խզվեցին «սլավոնական եղբայրների»՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները:
Հետևաբար, ինչպես պետք է այս դիլեման հանգուցալուծի Թուրքիան: Միանշանակ է, որ Թուրքիայի հեղինակավոր հետազոտավերլուծական կենտրոնները կատարել են SWOT և «գործոնների» վերլուծություններ, ուրվագծել են զարգացման հնարավոր սցենարներ և հաշվարկել ռիսկերը: Ակնհայտ է, որ երկու դեպքում էլ լինելու են կորուստներ: Այստեղ խնդիրը, թերևս, քիչ կորուստներով տվյալ գործընթացից դուրս գալն է:
Իսկ մեր պարագայում հիմնական դիլեման, այնուամենայնիվ, առնչվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան պնդելու է, որ Հայաստանը դադարեցնի այս հարցը միջազգայնացնելու քաղաքականությունը և իր լծակներով ազդեցություն գործի Սփյուռքի լոբբիստական կենտրոնների վրա: Մեր համար այս դիլեմայի լուծումը հստակ արտահայտվում է ՀՀ նախագահի դիրքորոշման մեջ. «Մենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չենք համարում հարաբերություններ հաստատելու նախապայման և ակնկալում ենք, որ թուրքերն էլ որպես նախապայման չեն դիտում Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը»:
Մյուս կողմից, այս գործընթացի գնահատման, հնարավոր քաղաքական և տնտեսական հետևանքների վերլուծության գործին ակտիվորեն պետք է ներգրավվեն տարբեր ոլորտներում հեղինակություն վայելող փորձագետներ, ովքեր կարող են հիմնավոր ներկայացնել այդ հարաբերությունների բարելավման համատեքստում մեր հավանական ձեռքբերումներն ու կորուստները:
Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը, որն արդեն միջազգային լրահոսի «թոփ նյուզերի» շարքում է, առաջիակայում նոր հետաքրքիր զարգացումներ է ունենալու: Այն վաղուց դուրս է եկել սոսկ երկու երկրների միջև հարաբերությունների հարթությունից և վերածվել տարածաշրջանային մեծ նշանակություն ունեցող հիմնահարցի, որի առանցքում խաչվում են ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև խոշոր «խաղացողներ»՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը: Իսկ նման դեպքերում, դիլեմաները, որպես կանոն, հանգուցալուծվում են:

Գերասիմ Բարսեղյան
ՄԻԱԿ քարտուղար, քաղաքագետ