Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում գրառումն է արել նոյեմբերի երեքին կայացած նախագահական ընտրությունների ելքի թեմայով:
«Մենք հավատում ենք՝ այս մարդիկ գողեր են: Մեծ քաղաքի մեքենաները կոռումպացված են: Սա գողացված ընտրություն էր: Բրիտանիայի լավագույն սոցիոլոգն այս առավոտ գրել է, որ սա ակնհայտորեն գողացված ընտրություն էր և որ անհնար է պատկերացնել, որ Բայդենը որոշ նահանգներում առաջ է անցել Օբամայից»,-գրել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը նկատի է ունեցել մի շարք լրատվամիջոցների հայտած տեղեկությունն առ այն, որ ԱՄՆ որոշ նահանգներում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է շատ ավելի ձայներ, քան նախկին ընտրություններում այդ նույն նահանգներում հավաքել էր նախկին նախագահ Բարաք Օբաման:
Ավելի վաղ արված գրառմամբ էլ Թրամփը նշել էր, թե «այդ երբվանի՞ց է Lamestream Media-ն (ամերիկյան այժմյան լրատվամիջոցների մեծ մասը, որոնք, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, լուսաբանման հարցում կողմնակալ են և գտնվում են ձախակողմյան հարուտ էլիտայի ազդեցության տակ) հայտնում՝ ով է լինելու մեր հաջորդ նախագահը»:
Նա ընդգծել էր, որ իրենք բոլորը շատ բան իմացանք վերջին երկու շաբաթում:
Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Դրանց արդյունքներով ընտրվում են նախագահը, փոխնախագահը, Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13 նահանգապետեր և ՏԻՄ ներկայացուցիչներ:
Ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաղթանակն ընտրություններում տարել է դեմոկրատ Ջո Բայդենը՝ ստանալով անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել:
«Սա գողացված ընտրություն էր». Թրամփ

Աղբյուրը՝ tert.am