«Ամերիկացիներն արժանի են արդար ընտրությունների»․ Մելանյա Թրամփը կոչ է արել ձայների ազնիվ հաշվարկ ապահովել
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կոչ է արել պաշտպանել ժողովրդավարությունը և ապահովել նախագահական ընտրություններում ձայների ազնիվ հաշվարկը։
«Ամերիկացիներն արժանի են արդար ընտրությունների։ Յուրաքանչյուր օրինական, բայց ոչ անօրինական, ձայնը պետք է հաշվարկվի։ Մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդավարությունը լիակատար թափանցիկության միջոցով»,-Twitter-ում գրել է ԱՄՆ առաջին տիկինը։
Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Դրանց արդյունքներով ընտրվում են նախագահը, փոխնախագահը, Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13 նահանգապետեր և ՏԻՄ ներկայացուցիչներ:
Ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաղթանակն ընտրություններում տարել է դեմոկրատ Ջո Բայդենը՝ ստանալով անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: