Աշխարհ

09.11.2020 09:12


Թուրքիան փակել է սիրիական Համա նահանգում գտնվող իր դիտորդական կետը՝ դուրս բերելով զորքերը. երկար տարիներ անց առաջին անգամ Համայում բարձրացվել է սիրիական դրոշը

Թուրքիան փակել է սիրիական Համա նահանգում գտնվող իր դիտորդական կետը՝ դուրս բերելով զորքերը. երկար տարիներ անց առաջին անգամ Համայում բարձրացվել է սիրիական դրոշը

Սիրիական Համա նահանգն ամբողջությամբ անցել է կառավարական ուժերի հսկողության ներքո, երբ թուրքական կողմն ավարտել է զորքերի դուրս բերումը Մուրեք բնակելի կետի մոտ իրենց դիտորդական կետից: Այս մասին հայտնում է Известия-ն:

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ նահանգում բարձրացվել է սիրիական դրոշը: Այժմ տեղի բնակիչները, որոնք երկար ժամանակ վախենում էին վերադառնալ իրենց տներ, առանց խոչընդոտների կկարողանան տուն վերադառնալ և մշակել իրենց հողերը: Նշվում է, որ թուրքական զորքերի դուրս բերումը ընկալվում է որպես վերջնական անցում խաղաղ կյանքի:

«Ես երկար ժամանակ չէի ցանկանում վերադառնալ Մուրեք թուրքական կետի պատճառով: Քանի դեռ այն այստեղ էր, ես ինձ անվտանգության մեջ չէի զգում»,-պատմել է տեղի բնակչուհի Միսա Մուստաֆան:

Մեկ այլ կին պատմել է, որ մտածում էր երբեք չվերադառնալ հայրենի տուն և շնորհակալություն է հայտնել սիրիական կառավարությանը տարածքի ազատագրման համար: Փախստականների առաջին խմբով նահանգ է վերադարձել 350 ընտանիք:

Այս խորագրի վերջին նյութերը