Ոստիկանությունը ջրցաններ է կիրառել Վրաստանի ԿԸՀ շենքի մոտ հավաքված ցուցարարների դեմ (տեսանյութ)
Ոստիկանությունը ջրցաններ է կիրառել ընդդեմ ցուցարարների, որոնք պահանջում էին նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում Վրաստանի ԿԸՀ շենքի մոտ: Այդ մասին դեպքի վայրից հաղորդում է «Մթավարի» հեռուստաալիքը:
Հատուկ միջոցները կիրառվել են առանց նախազգուշացման, երբ ցուցարարները մոտեցել են ԿԸՀ շենքի դարպասներին: ՆԳՆ աշխատակիցների հետ նրանք լեզվակռիվ են ունեցել:
Այժմ տեղում մոբիլիզացվել են աննախադեպ թվով պարեկային ոստիկանության մեքենաներ եւ հատուկ ծառայության ներկայացուցիչներ: Ցուցարարները չեն հրաժարվում ԿԸՀ ներխուժելու փորձերից, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Մի քանի հազար մարդ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներ, շարժվել են դեպի ԿԸՀ շենքը Ռուստավելի պողոտայից, որտեղ նրանք անցկացրել են բողոքի ցույց ընդդեմ հոկտեմբերի 31-ի քվեարկության արդյունքների: Նրանք հայտարարել են անժամկետ պիկետի մասին եւ պատրաստվում են արգելափակել ընտրահանձնաժողովի շենքը, քանի դեռ երկրում նոր ընտրություններ չեն նշանակվել:
Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը: Բոլոր ութ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ներառվել են տասներորդ գումարման խորհրդարանում, հրաժարվում են իրենց մանդատներից եւ պահանջում նոր քվեարկության անցկացում: Քաղաքական գործիչները հայտարարել են անժամկետ բողոքի ցույցերի մասին նոյեմբերի 1-ին:
Համաձայն ԿԸՀ նախնական տվյալների՝ ձայների մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը՝ 48.23 տոկոս: Երկրորդ արդյունքը պատկանում է «Ազգային շարժում՝ Միասնության ուժ» ընդդիմադիր կոալիցիային՝ 27.17 տոկոս:

Աղբյուրը՝ news.am