Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ենթադրում է, որ Շուշիի համար ճակատամարտը, որ ընթանում է վերջին օրերի ընթացքում, վաղը կարող է ավարտվել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հովհաննիսյանն ասաց Առաջին ալիքի ուղիղ եթերում:
«Մարտերը ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում: Մեր զորքը համառ ու գրագետ պայքար է մղել բոլոր զորատեակներով: Կարելի է ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը ընթանում է վերջին 3-4 օրը, վաղը, իմ կարծիքով, վերջնական պարզ կլինի: Չեմ ուզում վաղաժամ գնահատական տամ: Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,-ասաց Հովհաննիսյանը:
Հակառակորդին չի հաջողվել Շուշին ամբողջությամբ վերցնել։ Այս մասին հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։
«Ասածս ուղղակի զուտ օրինակ է, բայց 1992 թվականին իրավիճակ է եղել, որ Շուշին մերը չի եղել, նույնիսկ Մարտակերտը մերը չի եղել։ Սակայն եթե դու ունես պատրաստակամություն չկորցնելու ամեն ինչ, ապա առանձին վերցրած որևէ քաղաք որևէ բան չի որոշում»,–ասել է Հովհաննիսյանը`հավելոլով, որ ամեն գնով պայքարելու են Շուշիի համար։
Հարցին, թե ո՞ւմ տիրապետության տակ են այժմ Շուշի տանող ճանապարհները` Հովհաննիսյանը հայտնել է, որ տեղեր կան, որ Շուշի տանող ճանապարհներն թշնամու ձեռքում է։ Նրա խոսքով` հակառակորդին չի հաջողվել Շուշի եկող լոգիստիկան ամբողջությամբ կտրել։
Հովհաննիսյանը հայտնել է, որ երեկ Շուշի են շտապել Ադրբեջանի կանոնավոր բանակը, վարձկանները, նաև դիվերսիոն խմբեր։
«Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում։ Մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու համար։ Որոշ դիրքեր, որտեղ հայտնվել են ադրբեջանական ուժերը կամ վարձկանները, դրանց չեզոքացնելու և լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերցնելու ուղղությամբ պայքարելու ենք»,–ասել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հիմա բարդ է ասել` ում վերահսկողության ներքո է քաղաքը. ադրբեջանցիները երեկ ցերեկը, գիշերը մեծ խմբերով ներխուժել են քաղաք, և չկա կողմ, որը լիարժեք վերահսկություն ունի հիմա։
Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ենթադրում է, որ Շուշիի համար ճակատամարտը, որ ընթանում է վերջին օրերի ընթացքում, վաղը կարող է ավարտվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հովհաննիսյանն ասաց Առաջին ալիքի ուղիղ եթերում: