Շուշիում մարտերը շարունակվում են, մաքրման աշխատանքներ են կատարվում․ Շուշիի քաղաքապետ
Շուշիում մարտերը շարունակվում են, մաքրման աշխատանքներ են կատարվում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
«Գիշերը ռմբակոծվել են մատույցները, որտեղ գտնվում է թշնամին։ Շարժ է նկատվել թշնամու կողմից իրենց բազմաթիվ «պիկապներով», Իսայի աղբյուրի հատվածով, գազի խողովակների կողքով, անձամբ ես եմ այդքանը տեսել, որ շարժվում էին դեպի Իսայի աղբյուր, այդտեղ էլ նրանց ոչնչացրել են»,-ասաց Արծվիկ Սարգսյանը։
Նա ասաց,որ այժմ էլ մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում։ Նրա խոսքով` Շուշիի համար ամբողջ հայությունն է պայքարում, Շուշին մնալու է հայկական ու վերակառուցվելու է կայծակնային արագությամբ։
Արծվիկ Սարգսյանը նաև նշեց,որ Շուշին պատմության մեջ մի քանի անգամ նման հարվածների ենթարկվել ու ոտքի է կանգնել։

Աղբյուրը՝ tert.am