Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն ազատվել է աշխատանքից։
«Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը։
Շնորհակալ եմ տիկին Հակոբյանին և մեր ամբողջ թիմին երկու տարվա հրաշալի աշխատանքային մթնոլորտի, ջերմ հարաբերությունների և իրականացված բազմաթիվ ծրագրերի համար։
Նաև շնորհակալ եմ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասմիկ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է «Էրատո» ջոկատում իր չընդգրկմանը, Հարությունյանը նշել է, որ ունի առողջական խնդիրներ և ներկա դրությամբ բուժում է ստանում։
Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն ազատվել է աշխատանքից։