Աշխարհ

08.11.2020 16:32


Թբիլիսիում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմադիրների բողոքի ակցիան

Թբիլիսիում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմադիրների բողոքի ակցիան

Կիրակի Թբիլիսիում՝ երկրի խորհրդարանի շենքի մոտ, հազարավոր մարդիկ են հավաքվել, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական միության ներկայացուցիչներ՝ բողոքելու համար հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով վրացական հեռուստաալիքին:

«Այսօր մենք այստեղ ենք ոչ թե հանուն մանդատների, խորհրդարանական տեղերի և ոչ էլ մարդկանց որոշակի խմբերի համար: Մենք այստեղ կանգնած ենք ազատ ընտրությունների համար, որոնք որոշել են խլել մեզնից, ինչին մենք բոլորս ասում ենք, «Ո՛չ»»,-ասել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ելենա Խոշտարիան:

Ցույցը մեկնարկել է 15:00-ին: Մինչ այդ, ընդդիմության կողմնակիցները երթ են կազմակերպել Թբիլիսիի փողոցներում՝ հասնելով խորհրդարանի շենքի մոտ:

Ցույցի ժամանակ ակնկալվում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեսաուղերձը:

Բողոքի ակցիա է տեղի ունենում նաև Բաթումիում՝ դրամատիկական թատրոնի մոտակայքում:

Ընտրությունները Վրաստանում առաջին անգամ անցկացվել են խառը համակարգով. 120 պատգամավոր ընտրվել է համամասնական համակարգով, 30-ը՝ մեծամասնական: 150 տեղի համար պայքարել են 48 կուսակցություններ և երկու քաղաքական դաշինք, որոնցից անցել են 7 կուսակցություն և 2 դաշինք: Ձայների մեծամասնությունը՝ 48,23 տոկոս, ստացել է երկրի իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսկացությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը