Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Միքայել Համբարձումյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Միքայել Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Համբարձումյանն ազատվել է նաև ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողի պաշտոնից:
Գնդապետ Միքայել Համբարձումյանը 2020 թվականի օգոստոսի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:
Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Միքայել Համբարձումյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: