ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն ազատվել է պաշոնից
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնից։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Աշխատակազմից հայտնեցին, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը ստացվել է ՀՀ վարչապետից։
Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։