Քաղաքական

08.11.2020 11:40


Ստեփանակերտից լրագրողներին դուրս են բերել

Ստեփանակերտից լրագրողներին դուրս են բերել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող լրագրողներին ժամանակավորապես տեղափոխել են Երևան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է մամուլի աշխատանքը համակարգող կազմակերպության ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ սա ժամանակավոր միջոց է։

«Լրագրողներին ժամանակավորապես դուրս են բերել՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,-լրատվամիջոցի հետ զրույցում հաղորդել է կազմակերպության ներկայացուցիչը։

Հաղորդվում է, որ լրագրողներին Ստեփանակերտից դուրս բերելու տեղեկությունները շաբաթ երեկոյան են ստացվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը