Քաղաքական

08.11.2020 08:08


Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի բնակելի տներին ու երաժշտական դպրոցին

Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի բնակելի տներին ու երաժշտական դպրոցին

Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։ Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։

Թշնամին հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։ Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են»,-նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի մարդու իրավունքնեի պաշտպան Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել բնակելի տների եւ երաժշտական դպրոցի վրա:

«Շատ այլ համայնքներ նույնպես ավերածությունների են ենթարկվել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան»,-գրել է Բեգլարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը