Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության խնդիրը
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ բախումների եւ դրանցում Սիրիայից եւ Լիբիայից ժամանած ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ:
Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ ի նպաստ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման, որոնք միտված են ապահովել քաղաքական և դիվանագիտական լուծումը:
Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ երկուստեք ընդգծվել է ահաբեկչության դեմ պայքարի վճռականությունը ՝ դրա բոլոր դրսևորումներով։