Կալանավորվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակից
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Մ. Յախանյանը: Վերջինս մեղադրվում է իր պաշտոնեական լիազորություններն անցնելու և խաբեության եղանակով, կաշառք ստանալու պատրվակով գումար հափշտակելու մեջ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Մ. Յախանյանը, 2008թ. դեկտեմբերի 17-ին, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, առանց հիմքերի և սահմանված կարգով գրանցելու, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն բերման է ենթարկել Աբովյան քաղաքի երկու բնակիչների և, տրամադրելով սուտ տեղեկություն, թե իբր երկու մարմնավաճառ բողոքել են, որ նրանք նախորդ օրը Աբովյան քաղաքի «Ղարս» ռեստորանային համալիրում իրենց բռնաբարել են, պահանջել է 3.000 ԱՄՆ դոլար՝ քրեական գործ չհարուցելու և քրեական պատասխանատվության չենթարկելու համար: Սակարկելու արդյունքում՝ Մ. Յախանյանը համաձայնել է նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել 1.500 ԱՄՆ դոլար ստանալու դեպքում և նրանց ազատ է արձակել։
2008թ. դեկտեմբերի 18-ին և 19-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության վարչական շենքի երրորդ հարկում Մ. Յախանյանը ստացել է պահանջված գումարը՝ համապատասխանաբար 1.000 և 500 ԱՄՆ դոլար:
Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն