Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշերվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը. Մարտունու քաղաքապետ
Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված, ըստ Արցախի տեղեկատվական շտաբի, ասել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը՝ նշելով, որ ողջ գիշարվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը:
«Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում»,-տեղեկացրել է Ավանեսյանը:
Նրա խոսքով` Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար:
Մարտունու քաղաքապետը հավատացնում է՝ թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի.
«Ընդհանուր առմամբ Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ: Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու»: