Կարծիք

07.11.2020 15:25


Հայ կինը գիտի՝ երբ լռել․ լռելը խոհեմության նշան է

Հայ կինը գիտի՝ երբ լռել․ լռելը խոհեմության նշան է
Երբ ընտրում ես պատերազմի և խայտառակության միջև, ստանում ես և պատերազմ, և խայտառակություն. Չերչիլ
Հայ կնոջ առավելությունն այլ ազգերի կանանց հանդեպ իր բարձր ինտելեկտն է: Շատ եմ շփվել տարբեր ազգերի կանանց հետ և նկատել եմ դա: Ինտելեկտն օգնում է լինել զսպված, գնահատել` երբ ինչպես վարվել և ինչպես պահել թիկունքը, որպեսզի նպաստես հաղթանակի պրոցեսին: Եվ, ամենակարևորը, հայ կինը գիտի երբ լռել, որպեսզի ստանա ճիշտ արդյունք: Լռելը խոհեմության նշան է և ոչ մի կերպ` թուլության: Հաղթանակը լռություն է սիրում:
Երբ ամեն ինչ կիսատ ես թողնում, ոչինչ ավարտին չես հասցնում, միշտ մեղավորներ ես փնտրում, ստացվում է՝ «ես ամեն ինչ արեցի, իսկ դուք չգնահատեցիք»: Ամեն բան, ինչ արել ես, կիսատ-պռատ է, անգամ դու չես գնահատում քո արածը և ուզում ես, որ մենք հիանա՞նք: Ո՞ւր է արդյունքը: Հայ կինը միշտ գիտի, որ թիկունքը շատ կարևոր է ու պետք է այն ամուր պահել. թիկունքը որոշիչ դեր ունի հաղթանակում: Հայ կինը միշտ էլ կարողացել է պաշտպանել իր տունը և երեխաներին անհրաժեշտության դեպքում: Իսկ ավելորդ նախաձեռնողականությունը միշտ խանգարում է և զայրացնում, հատկապես, երբ պատճառաբանված չէ:
Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը