Վրաստանում Covid-19-ով պայմանավորված` պարետային ժամ է մտցվում
Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի թվերի աճի հետևանքով նոյեմբերի 9-ից երկրում կսահմանեն պարետային ժամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է երկրի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին:
«Որոշում է ընդունվել, որ երկուշաբթի օրվանից խոշոր քաղաքներում ժամը 22:00-05:00-ն սահմանափակվելու է տեղաշարժը: Դա վերաբերում է ինչպես հետիոտներին, այնպես էլ մեքենաներին»,-նշել է փոխվարչապետը:
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 54 հազար 852 է: Երկրում վարակի հետևանքով մահացել է 441 մարդ, առողջացել` 39 հազար 773 վարակված: