Կարծիք

07.11.2020 14:25


Զվարճանքների ու նյութական հաճույքների հանդեպ պարզագույն հակումն այդ կնոջը կարճ ժամանակ անց վերածեց ամենաքննադատվող ու ամենաաղմկահարույց կերպարի

Զվարճանքների ու նյութական հաճույքների հանդեպ պարզագույն հակումն այդ կնոջը կարճ ժամանակ անց վերածեց ամենաքննադատվող ու ամենաաղմկահարույց կերպարի
Երբ նա դարձավ երկրի առաջին կինը, սկզբում ժողովուրդը նրան երկրպագում էր, համարում էր բարի, մեծահոգի և օրինակելի։ Սակայն զվարճանքների ու նյութական հաճույքների հանդեպ պարզագույն հակումը կարճ ժամանակ անց նրան վերածեց ամենաքննադատվող ու ամենաաղմկահարույց կերպարի։ Նա դարձավ դավադրությունների և մանիպուլյացիաների գործիք։ Նրա պահվածքը բազմաթիվ խոսակցությունների և քննադատությունների առիթ տվեց։
Ամբոխը կատաղած էր և թշնամացած, ամբոխն արյուն էր տենչում, ամբոխին այդպիսին էր դարձրել իշխանությունը՝ իր անհեռատեսությամբ, ագահությամբ, տգիտությամբ և կառավարելու ապաշնորհությամբ։
Ու գիլյոտինի մոտ կանգնած ոչ մեկին չէր հետաքրքրում, որ այդ կինը ժամանակին եղել է ամբոխի սիրելին։
Նրա անունն էր Մարիա-Անտուանետա։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը