Երբ դուք զենքերից զարդեր էիք ձուլում, մենք դա չէինք ընդունում, քանի որ Արցախ ունեցող հայը պետք է օրեցօր զենքն ավելացներ
......Երբ դուք խաղաղասիրություն էիք քարոզում, մենք չէինք ընդունում այդ քարոզը, քանի որ չի կարող Թուրքիայով և Ադրբեջանով շրջապատված Հայաստանը կեղծ օրակարգերով առաջնորդվել. պետք էր հայրենասիրություն քարոզել....
.....Երբ դուք զենքերից զարդեր էիք ձուլում, մենք դա չէինք ընդունում, քանի որ Արցախ ունեցող հայը պետք է օրեցօր զենքն ավելացներ, զարդերից զենք ձուլեր...
....Երբ դուք թշնամուն հրավիրում էիք Սուրբ Շուշիում թեյ խմելու և մուղամ լսելու, մենք չէինք ընդունում, որովհետև Շուշիում միայն Արցախի ձայնը պետք է լսել և բարեկամների հետ, ոչ թշնամիների...
...
....Հիմա, երբ պատերազմ է, լավ կլինի, որ Հայ Կինը չխառնվի պատերազմ հաղթած, Շուշի, Քարվաճառ... ազատագրած հրամանատարների գործերին, որ նրանք պաշտպանեն ու հաղթական վերջակետ դնեն այս պատերազմին...
...Հիմա, երբ պատերազմ է, կեղծ օրակարգերով պետք չէ պառակտել միասնական ու հզոր հայ ժողովրդին...
...Եթե ամեն ինչ արվեր տեղին ու ժամանակին, մենք չէինք ունենա կարմիրով ներկված այժմյան քարտեզն ու այսքան զոհեր...
Երբ դուք զենքերից զարդեր էիք ձուլում, մենք դա չէինք ընդունում, քանի որ Արցախ ունեցող հայը պետք է օրեցօր զենքն ավելացներ