Լրահոս

07.11.2020 12:29


Առաջնագծում արիաբար զոհվել է 18-ամյա մարտիկ Գերասիմ Մանուկյանը

Առաջնագծում արիաբար զոհվել է 18-ամյա մարտիկ Գերասիմ Մանուկյանը

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է Ռուսաստանում գործող «Львиное Сердце» մարտական ակումբի ներկայացուցիչ Գերասիմ Մանուկյանը:

18-ամյա մարտիկը Մոսկվայից Արցախ էր մեկնել հայրենիքին պարտքը կատարելու համար, հայտնում է «Львиное Сердце»-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը և հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ և ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը