Կորոնավիրուսից մահացել է նաև Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վիրաբույժ Սերգեյ Սիմոնյանը, ով 63 տարեկան էր։ Սերգեյ Սիմոնյանին տեղափոխել են Իջևանի ԲԿ-ի կորոնավիրուսի բաժանմունք, որը մի շաբաթ առաջ է բացվել։ Դրանից հետո Ս․ Սիմոնյանին տեղափոխել են Դիլիջանի բժշկական կենտրոնի կորոնավիրուսի բաժանմունք։