Կարծիք

07.11.2020 11:41


Ինչո՞ւ մենք չունենք լուրջ պետական գործիչներ․ պատճառը պարզ է՝ մեզ պետք է ղեկավարի Ոչնչությունը

Ինչո՞ւ մենք չունենք լուրջ պետական գործիչներ․ պատճառը պարզ է՝ մեզ պետք է ղեկավարի Ոչնչությունը
Ինչո՞ւ մենք չունենք լուրջ պետական գործիչներ։ Պատճառը պարզ է։
- Եթե Չինգիզ խանը հայ լիներ, ասելու էինք, որ թալանչի է։
- Եթե Եկատերինա 2-ը հայ լիներ, ասելու էինք, որ անբարոյական է։
- Եթե Ալեքսանդր Մեծը հայ լիներ, ասելու էինք, որ գեյ է։
- Եթե Պետրոս Մեծը հայ լիներ, ասելու էինք բիսեքսուալ է, կնիկն էլ գլխին կոտոշներ է աճեցրել։
- Եթե Ստալինը հայ լիներ, ասելու էինք պապը օս է, ինքն էլ գլխակեր է։
-Եթե Չերչիլը հայ լիներ, ասելու էինք որ ալկաշ է, նուդիստ է ու մեծամիտ։
Ու բացարձակապես կապ չունի, որ չոր հաշվով ինչ են ստացել եւ իրենցից հետո սերունդներին ինչ են թողել, ինչ են ստեղծել։
Դրա համար մեզ պետք է ղեկավարի Ոչնչությունը՝ բացասական արդյունքներով, ու դժգոհողներ չեն լինի։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը