Վարչապետի հարգելի տիկին, պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է և վտանգավոր
Գրածս չքաղաքականացնել, որևէ նախկին ու ներկա «վաճառական» չհամարձակվի միավորներ հավաքել, վաղը բոլորդ եք պատասխան տալու:
Հարգեք մեզ, մեր զոհերին ու կռվող առյուծներին... Դուք դա պարտավո՛ր եք անել:
Վարչապետի հարգելի տիկին,
պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է և վտանգավոր. պատմություն իմացող յուրաքանչյուր անձ գիտե, որ այդ թագուհին հանձնեց հայրենին ու փախավ Պարսկաստան..... :
Միթե չեք հասկանում, որ անհանդուրժելի են արդեն ձեր ցուցադրական նկարներն ու ինքնագովազդները, միթե չեք հասկանում, որ այդ ամենով անարգում եք մեր զոհված զավակների արյունը, որ վիրավորում եք այս պահին առյուծաբար կռվող հայ տղամարդուն, որ վրդովում ու խանգարում եք բոլորին:
Հայ ընտանիքում տղամարդն է պահում ու պաշտպանում իր տունն ու հայրենին, իսկ կինը հարգանքով ու հավատով նրա թիկունքն է պահում. հարգեք մեր ավանդույթները. իսկ եթե որոշել եք կռվել, ուրեմն արեք դա լուռ ու անտես: Ասում են՝ Ձեր որդին էլ է ռազմաճակատում, գնացեք տուն, աղոթեք նրա ու կռվող մեր կորյունների համար, միացեք ու կազմակերպեք թիկունքի աշխատանքները՝ դուք Ձեր հիմնադրամով շատ ավելի այստե՛ղ եք պետք:
Վարչապետի հարգելի տիկին, պատերազմը թատրոն չէ՝ Ձեր էռատոյասիրությունն անհասկանալի է և վտանգավոր