Շանթ Նավոյանի ուղղությամբ եկող առաջին արկն իր վրա է վերցրել նռնենին, բայց երկրորդ անգամ փրկվել չի հաջողվել (տեսանյութ)
Հայաստանի ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի ուսանող Շանթ Նավոյանը զոհվել է Արցախի Մեխակավան համայնքում (Ջաբրայիլ) հայրենիքի սահմանները պաշտպանելիս:
18-ամյա երիտասարդը ռեժիսուրայով զբաղվելու նպատակ է ունեցել: Հասցրել է տեսանյութեր պատրաստել, դրանք մոնտաժել, սցենարներ գրել և առօրյայում իրեն տպավորած ցանկացած երևույթի վերաբերյալ իր զգացածի մասին գրառումներ անել:
Սովորությունը չի մոռացել նաև ռազմի դաշտում. պատերազմական օրերի իր ապրումներն ու մտքերը տղան նույնպես թղթին է հանձնել: Պատմել է, որ իր ուղղությամբ եկող առաջին արկն իր վրա է վերցրել նռնենին:
Շանթի մայրը՝ Էլեն Նավոյանը, Tert.am-ին պատմում է՝ որդին շրջել է Երևանի փողոցներում ու որսացել քաղաքի շարժն ու տրամադրությունը, որ «Օրակարգ» անունով մոտ 3 րոպե տևողությամբ իր ֆիլմը պատրաստեր: Ավարտին պատգամել է՝ հարկավոր է՝ անկանոն ուրախանալ, առանց ժամին նայելու՝ փորձել հասցնել առավելագույնը մինչև քուն մտնելը: Քուն մտնելու մասին Շանթը խոսել է նաև մոր հետ վերջին հեռախոսազանգի ընթացքում, որից մեկ օր հետո ընկել է հերոսի մահով:
«Նկարագրում էր իր սերն իր քաղաքի նկատմամբ, շատ էր սիրում Երևանը՝ իր գորշություններով, ու դրա մեջ էլ էր սեր գտնում։ Գրառում ունի Երևանի մասին, որտեղ ասում է՝ «Եթե ուզում ես Երևանը սիրել ու ճանաչել, գիշերը դուրս արի, երբ քաղաքը քնած է»,-պատմում է Շանթի մայրը։
Զգացմունքային ու ռոմանտիկ տղան հասցրել է սիրել ու ունենալ սիրո այնպիսի գեղեցիկ պատմություն, որ շատերի համար ամբողջ կյանքում այդպես էլ հասանելի չի լինում։ «Շատերի համար զարմանալի էր, որ կարելի է այդ տարիքում սիրել ու այդքան երկար միմյանց հետ կապված լինել այդ տարիքում։ Բայց Շանթն այդ հարցում էլ էր սկզբունքային, այսինքն՝ եթե սիրում ես, ուրեմն՝ սիրում ես մեկ անգամ»,-պատմում է Էլեն Նավոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։