Արցախում ձերբակալված ահաբեկչի ցուցմունքում հիշատակվող Աբու Ամշայի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է
Արցախյան ճակատում ձերբակալված ծայրահեղական ահաբեկչի ցուցմունքի հանրայնացված մասում պարբերաբար հանդիպում է Աբու Ամշա անունը, որը այս պատեազմին մասնակից ահաբեկիչների հիմնական առաքիչներից մեկն է։
Իրականում դա կեղծանուն է` արաբերենից թարգմանաբար «Կիսակույրի, հավկուրի հայր», իսկ այս տականքի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է, որը էրդողանական վարչախմբի հավաքագրած «Սուլթան Սուլեյման շահ» հորջորջվող ահաբեկչական հրոսակախմբի պարագլուխն է։
Ի դեպ, սրան շանսատակ են ուզում անել նաև բարեկամ Սիրիայի հատուկ ծառայությունները, ինչպես նաև սիրիացի քրդերը և արաբական որոշ գյուղերի բնակիչներ, ինչը լայն դաշտ է բացում փոխադարձ գործակցության համար։
Բայց ամենահետաքրքրականը այս ահաբեկչի գրասենյակի սեղանի հաշվիչ մեքենան է, քանզի սրա նմանների աստվածն իրականում փողն է։
Արցախում ձերբակալված ահաբեկչի ցուցմունքում հիշատակվող Աբու Ամշայի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է