Քաղաքական

07.11.2020 08:53


Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է․ Քիոմարս Հեյդարի

Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է․ Քիոմարս Հեյդարի

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Mehr-ը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համառորեն կոչ է անում երկու կողմերին լուծել իրենց խնդիրները քաղաքական ճանապարհով:

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, եւ ոչ մի իշխանության չի թույլատրվի փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի»,-նշել է նա:

Հեյդարին ասել է, որ բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում, և նրանք բոլոր ջանքերը կգործադրեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման համար:

Այս խորագրի վերջին նյութերը