Ծաղկաշեն գյուղի դպրոցի տնօրենն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, բախվել ճամփեզրին գտնվող սգո սրահի պատին
Երեկ՝ նոյեմբերի 5-ին, ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Սանասար Սարգսյանն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում բախվել է ճամփեզրին գտնվող սգո սրահի պատին։
Դեպքի վայր ժամանած Գավառի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Սարգսյանն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։Նա աշխատում էր Ծաղկաշեն գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրեն։
Ծաղկաշեն գյուղի դպրոցի տնօրենն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, բախվել ճամփեզրին գտնվող սգո սրահի պատին
Երեկ՝ նոյեմբերի 5-ին, ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Սանասար Սարգսյանն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում բախվել է ճամփեզրին գտնվող սգո սրահի պատին։
Դեպքի վայր ժամանած Գավառի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Սարգսյանն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ Նա աշխատում էր Ծաղկաշեն գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրեն։