Աշխարհ

06.11.2020 14:19


Կազանում չեզոքացվել է «Հիզբ ութ Թահրիր» ահաբեկչական կազմակերպության բջիջը

Կազանում չեզոքացվել է «Հիզբ ութ Թահրիր» ահաբեկչական կազմակերպության բջիջը

Կազանում լուծարվել է «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի» միջազգային ահաբեկչական կազմակերպության հերթական բջիջը: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ գործողության ընթացքում բջջի 5 ակտիվ անդամներ բերման են ենթարկվել, գրում է topwar.ru կայքը:

Հաղորդվում է, որ գործողությունն իրականացրել են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները՝ ՆԳՆ և Ազգային գվարդիայի ստորաբաժանումների հետ համատեղ:

«Այդ անձինք ծավալում էին հակասահմանադրական գործողություններ՝ հիմնվելով այսպես կոչված «համաշխարհային խալիֆայության» ստեղծման, աշխարհիկ հասարակության ինստիտուտների ոչնչացման դոկտրինի վրա` ուղղված գործող իշխանության բռնի տապալմանը»,-ասված է ծառայության հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ ձերբակալվածները տարածում էին իրենց գաղափարախոսությունը Թաթարստանի Հանրապետության բնակիչների շրջանում, իրենց շարքերում հավաքագրում էին իսլամ դավանող երիտասարդների:

Ձերբակալվածների բնակության վայրում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է Ռուսաստանում արգելված մեծ քանակությամբ գրականություն, քարոզչական նյութեր, կապի միջոցներ, էլեկտրոնային կրիչներ և այլն:

Բջջի անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, լրացուցիչ դրվագներ հաստատելու և կազմակերպության հավանական այլ անդամներ գտնելու նպատակով օպերատիվ-որոնողական աշխատանքները շարունակվում են:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը