Քաղաքական

06.11.2020 13:24


Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Բարսելոնայի Հայկական մշակութային միությունը:

«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական մշակութային միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,-ասված է հաղորդագրությունում:

Բերգա քաղաքը Իսպանիայի Կատալոնիա երկրամասում է և ունի շուրջ 17 հազար բնակչություն:

Այս խորագրի վերջին նյութերը