Կարծիք

06.11.2020 13:18


Ի՞նչ կտա Փաշինյանի ինքնակամ հրաժարականը

Ի՞նչ կտա Փաշինյանի ինքնակամ հրաժարականը
Օրերս այս գրառումն էի արել ՖԲ-ն իմ էջում (տես՝ ստորև-խմբ․)։ Հայտնի կայքերի երկու ղեկավարներ զանգահարեցին՝ չթաքցնելով իրեց զայրույթը, դժգոհեցին, որ ցանկանում են իրենց կայաքերում հրապարակել գրառումս, բայց արդեն մի քանի միլիոն դրամի տուգանվել են և զգուշանում են այդ չափն ավելացնելուց։ Իր սուր հումորով հայտնի նրանցից մեկը նույնիսկ փորձեց կատակել՝ եթե Նիկոլի անվան կողքին ցանկացած հոլովով կամ բովանդակությամբ օգտագոծվում է հ ր ա ժ ա ր ա կ ա ն եզրույթը, այն հղի է առնվազն 300 հազարի տուգանքով։ Արդեն համապատասխան կառույցից այցելել են կարծիք-գրառումս իր կայքում զետեղած ղեկավարին։
Վերահրապարակելով գրառումս, պատասխանատու հայտարարում եմ՝ բոլոր հետևանքների, նաև տուգանքների համար ես ստանձնում եմ պատասխանատվություն և, անհրաժեշտության դեպքում, ինքս եմ դիմելու դատարան։
Հ.Գ. Ճակատում այս պահին տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ փաստում են, որ ստորև ներկայացվող առաջարկությունս կարող է լինել ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր, գուցե՝ միակ լուծումը։
***
Ի՞նչ կտա Փաշինյանի ինքնակամ հրաժարականը
1. Ձևավորվում է Պաշպանության Պետական Կոմիտե (ՊՊԿ), որտեղ պետք է ընդգրկվեն փորձառու, քաղաքական–դիվավագիտական ու ռազմական գիտելիքների տիրապետող պրոֆեսիոնալներ:
2. Ինքնակամ հրաժարականի դեպքում չեզոքանում կամ նվազում է հասարակության մեջ առկա ատելությունն ու չարությունը: Հայտարարությամբ Փաշինյանը հատուկ ընդգծում է, որ դա անում է ինքնակամ, իրավիճակի թելադրանքով՝ հանուն պետության և հաղթանակի: Կոչով դիմում է ժողովրդին՝ համախմբվել ՊՊԿ–ի շուրջ:
3. Արմատապես պետք է փոխել արտաքին քաղաքականության շեշտադրումներն ու որակը: Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի համար պետք է լինեն համազիչ և վստահելի գործընկեր: Ժամանակին Պուտինին՝ «ԿԳԲ–շնիկ գյադա» կամ դեսպանության առաջ ՌԴ–ն դրոշը այրող պաշտոնյանները ինքնակամ մեկուսանում կամ մեկուսացվում են բանակցային գործընթացից:
4. Նոր իշխանությունն ուղերձով դիմում է ժողովրդին՝ ստեղծված ծանր իրավիճակից պետությունը դուրս բերելու, ռազմաճակատում իրավիճակը փոխելու հստակ և իրատեսական ծրագրով:
5. ՊՊԿ–ն, ԱԺ–ի հետ համախորհուրդ, ձևավորում է ժամանակավոր կառավարություն՝ 6–8 ամիս ժամկետով:
6. ԱԺ–ն այդ ընթացքում փոփոխություններ է կատարում «Կուսակցությունների մասին» օրենքում և Ընտրական օրնսգրքում:
7. Վերը նշված ժամկետում նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ:
8. ԱԺ արտահերթ ընտրություններին հաջորդող նոր կառավարություն ձևավորելուց հետո ՊՊԿ–ն և Ժամանակավոր կառավարությունը անմիջապես վայր են դնում իրենց լիազորությունները:
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը