Քաղաքական

06.11.2020 11:49


ՌԴ ԱՀԾ-ն տվյալներ է ստացել ԼՂ-ում սիրիացի գրոհայինների վերաբերյալ, այդ թվում՝ գործընկեր հատուկ ծառայություններից. Նարիշկին (տեսանյութ)

ՌԴ ԱՀԾ-ն տվյալներ է ստացել ԼՂ-ում սիրիացի գրոհայինների վերաբերյալ, այդ թվում՝ գործընկեր հատուկ ծառայություններից. Նարիշկին (տեսանյութ)

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) ստույգ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից, հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ին տված հարցազրույցում:

«ԱՀԾ-ն ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից»,-ասել է Նարիշկինը:

«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքից, Մերձավոր Արևելքում գործընկեր ծառայություններից»,-ասել է Նարիշկինը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը