Սերժա–լևոնական «երկխոսությունը» թևակոխել է հոգեբանական էքսցեսների փուլ։ Կողմերը նյարդային պայքարի մեջ են։ Ակնհայտ է, որ այժմ «բազառը» գնում է «զրոների» շուրջ։
ՀԱԿ առաջնորդը, բնականաբար, ձգտում է հլու–հնազանդ «միաբանության» դիմաց ստանալ առավելագույնը, իսկ Սերժ Սարգսյանն, իր «նագլի խասիաթի» համաձայն, փորձում է գին գցել և այդ իսկ նպատակով Լևոն Տեր–Պետրոսյանի հետ «երկխոսության» միջնորդ «մեյդան» հանեց՝ ի դեմս Բաղրամյան 26–ի խունվեյբինական շարքերից ՄԻՊ դարձած Կարեն Անդրեասյանի։ Այդ քայլով Սարգսյանը հասկացրեց լևոնականներին, թե սա՛ է ձեր կշիռը, ու նախ բանակցեք ՄԻՊ–ի հետ, հետո նոր կգաք «մեթոդ կաբինետ», այն է՝ խնամու տուն։
ՀԱԿ–ից շտապեցին ՄԻՊ (իմա՝Սարգսյանի) առաջարկին ջղաձգորեն արձագանքել, թե իրենց միջնորդ պետք չէ և իրենք «պրյամոյ» Սերժին են ուզում, մանավանդ որ դրանից առաջ հրապարակավ հայտարարություններ էին արել «նախաձեռնող» նախագահից բավարարված լինելու մասով և «արդարացիորեն» ակնկալում էին «պռիվատ» շփում։
«Իշխանության և Կոնգրեսի միջև ուղղակի երկխոսության ձևաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա»,– նշված էր ՀԱԿ հաղորդագրության մեջ: Այսինքն՝ «արմատականների» ասածը կարելի է այսպես հասկանալ. ախր ա՛յ Սերժ, մենք քո՛ հետ ենք ուզում կապվենք, բայց դու էս ջահելին ես դեմ տալիս որ ի՞նչ, բա մենք տե՞նց էինք պայմանավորվել։
Ուշադրությո՛ւն դարձրեք՝ Անդրեասյանի առաջարկն այն էր, որ ինքը պատրաստ է միջնորդ դառնալ իշխող կոալիցիայի ու ՀԱԿ–ի միջև, իսկ տերպետրոսյանական թիմից չասացին, թե ի՞նչ երկխոսություն, ի՞նչ բան՝ քանի դեռ քաղբանտարկյալներ կան՝ մեզ ո՛չ միջնորդավորված, ո՛չ էլ անմիջնորդ երկխոսություն պետք չէ։ ՀԱԿ արձագանքը ՄԻՊ–ի ասածներին միայն երկխոսություն կոչվածի ձևաչափին էր վերաբերում, իսկ երեք «նախապայմանները» «մոռացվել» էին։
«Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի և խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի և գործադիր իշխանության միջև կայանալիք երկխոսությանը», – ընդամենը ձևաչափ էին ճշտում կոնգրեսականները։
How much?
Փաստորեն՝ կարող ենք արձանագրել, որ «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները» գործարքային մոդելը իրականություն է դառնում։ «Կոնտրագենտներին» մնացել է ճշտել մի քանի «փոքր» դետալ, մասնավորապես՝ հաճախորդացման գնի հարցը։ Հետևաբար՝ զարգացումներին պետք է հետևել այդ կոնտեքստի շրջանակներում։
Փորձը ցույց է տալիս, որ Սարգսյանը սիրում է իր հաճախորդներին «դհոլացնել» ու հետո բանակցել։ Դա նրա ոճն է. որպես մարդ «փչացնել» երեկվա մրցակցին ու նստել «երկխոսության»։ Արթուր Բաղդասարյանին ու Արտաշես Գեղամյանին հարցրեք՝ կասեն։
ՀՀԿ «ճկուն» ղեկավարն, իր ուզածին հասնելու համար, այժմ օգտագործում է կարկանդակի ու մտրակի քաղաքականությունը։ Նա մի կողմից ռեվերանսներ է անում լևոնական «ընդդիմությանը», թույլ տալիս նրանց միանգամից «գրավել» Ազատության հրապարակն ու դրական գնահատում ոստիկանության հետ նախկինում կայացած ՀԱԿ հաջող «բանակցություններն» «Ազատության հարապարակի առումը» բեմադրության ժամանակ, սակայն մյուս կողմից էլ՝ Տեր–Պետրոսյանին նվաստացնում է՝ վերջինիս ու իր արանքում դնելով ՄԻՊ–ին։
Մի խոսքով՝ Սարգսյանը ֆռռացնում է Տեր–Պետրոսյանին ու այս տնտեսական ճգնաժամի «նեղ–մաջալին» պատին է դեմ տալիս իր վրա այդքան տաքացած գործիչներին ու չի էլ ամաչում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ ...
Go to hell !
Թե ինչպե՞ս կավարտվեն սերժա–լևոնական սակարկությունները՝ վերջնականապես պարզ կդառնա «ջրբաժանի» օրը։
Մեկ բան ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանն այս փուլում հաղթեց ու չնայած երկրի ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում խայտառակ ձախողումներին՝ պահպանեց իր աթոռը և դա արեց Տեր–Պետրոսյանի՛ օգնությամբ։ Ու այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվել իրական այլընտրանք սերժա–լևոնական տանդեմին։
Ակնհայտ է նաև մեկ այլ բան. Տեր–Պետրոսյանն իր մատուցած ծառայությունների դիմաց ավելին չի ստանալու, քան ժամանակին Սարգսյանից ստացել էր մի «զրո» ավել պահանջած «դհոլը»։
Ի դեպ, առկա գործընթացներից ելնելով՝ կարող ենք ասել, որ «դհոլը» Տեր–Պետրոսյանի համեմատ սկզբունքայնության ու արժանապատվության քայլող մարմնավորում կարող է համարվել, քանի որ ժողգործիքի վերածված գործիչը երբեք չէր ասել, թե իշխանությունները մոնղոլ–թաթարներ են և դրանից հետո համագործակցել հետները, իսկ ահա Տեր–Պետրոսյանն ասել է և մնում է միայն տեսնել, թե այդ ինչպե՞ս է նա իր իսկ որակած մոնղոլ–թաթարների հետ «ազգային համաձայնության» հասնելու։
Տեր–Պետրոսյանի հաճախորդացման պատմությունը «դհոլի» «հերոսապատումից» տարբերվելու է նաև այն բանով, որ եթե վերջինս հաճախորդացավ, այսպես ասած, անհատական ծրագրով, ապա ՀԱԿ առաջնորդի պարագայում հաճախորդացման հոդվածով «վարի» են գնալու նաև իր նեղ շրջապատի մարդիկ, իրեն կից «հոդվածագիրները», «վկաները», քաղաքական «հարեմի» մյուս անդամներն ու նույնիսկ մի կին «ատամնատեխնիկ»։ Այսինքն՝ մենք ականատեսն ենք դառնալու զանգվածային «թաղման», ինչը փայլուն գործընթաց է ու Սերժ Սարգսյանին պետք է շատ շնորհակալ լինել դրա համար։ Սակայն դա փոքրիկ հաճույք է։ Լիակատար հաճույքի հասնելու համար՝ պետք է դաշտը մաքրել նաև «Եղիազարից» ու այն համակարգից, որը փորձում են հավերժացնել դրա հիմնադիրն ու «ֆուտբոլասերը»։
«Եղիազարը», միջնորդը և հաճախորդը
Լևոն Տեր–Պետրոսյանը ՄԻՊ–ի և VIP–ի արանքում
Սերժա–լևոնական «երկխոսությունը» թևակոխել է հոգեբանական էքսցեսների փուլ։ Կողմերը նյարդային պայքարի մեջ են։ Ակնհայտ է, որ այժմ «բազառը» գնում է «զրոների» շուրջ։
ՀԱԿ առաջնորդը, բնականաբար, ձգտում է հլու–հնազանդ «միաբանության» դիմաց ստանալ առավելագույնը, իսկ Սերժ Սարգսյանն, իր «նագլի խասիաթի» համաձայն, փորձում է գին գցել և այդ իսկ նպատակով Լևոն Տեր–Պետրոսյանի հետ «երկխոսության» միջնորդ «մեյդան» հանեց՝ ի դեմս Բաղրամյան 26–ի խունվեյբինական շարքերից ՄԻՊ դարձած Կարեն Անդրեասյանի։ Այդ քայլով Սարգսյանը հասկացրեց լևոնականներին, թե սա՛ է ձեր կշիռը, ու նախ բանակցեք ՄԻՊ–ի հետ, հետո նոր կգաք «մեթոդ կաբինետ», այն է՝ խնամու տուն։
ՀԱԿ–ից շտապեցին ՄԻՊ (իմա՝ Սարգսյանի) առաջարկին ջղաձգորեն արձագանքել, թե իրենց միջնորդ պետք չէ և իրենք «պրյամոյ» Սերժին են ուզում, մանավանդ որ դրանից առաջ հրապարակավ հայտարարություններ էին արել «նախաձեռնող» նախագահից բավարարված լինելու մասով և «արդարացիորեն» ակնկալում էին «պռիվատ» շփում։
«Իշխանության և Կոնգրեսի միջև ուղղակի երկխոսության ձևաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա»,– նշված էր ՀԱԿ հաղորդագրության մեջ: Այսինքն՝ «արմատականների» ասածը կարելի է այսպես հասկանալ. ախր ա՛յ Սերժ, մենք քո՛ հետ ենք ուզում կապվենք, բայց դու էս ջահելին ես դեմ տալիս որ ի՞նչ, բա մենք տե՞նց էինք պայմանավորվել։
Ուշադրությո՛ւն դարձրեք՝ Անդրեասյանի առաջարկն այն էր, որ ինքը պատրաստ է միջնորդ դառնալ իշխող կոալիցիայի ու ՀԱԿ–ի միջև, իսկ տերպետրոսյանական թիմից չասացին, թե ի՞նչ երկխոսություն, ի՞նչ բան՝ քանի դեռ քաղբանտարկյալներ կան՝ մեզ ո՛չ միջնորդավորված, ո՛չ էլ անմիջնորդ երկխոսություն պետք չէ։ ՀԱԿ արձագանքը ՄԻՊ–ի ասածներին միայն երկխոսություն կոչվածի ձևաչափին էր վերաբերում, իսկ երեք «նախապայմանները» «մոռացվել» էին։
«Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի և խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի և գործադիր իշխանության միջև կայանալիք երկխոսությանը», – ընդամենը ձևաչափ էին ճշտում կոնգրեսականները։
How much?
Փաստորեն՝ կարող ենք արձանագրել, որ «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները» գործարքային մոդելը իրականություն է դառնում։ «Կոնտրագենտներին» մնացել է ճշտել մի քանի «փոքր» դետալ, մասնավորապես՝ հաճախորդացման գնի հարցը։ Հետևաբար՝ զարգացումներին պետք է հետևել այդ կոնտեքստի շրջանակներում։
Փորձը ցույց է տալիս, որ Սարգսյանը սիրում է իր հաճախորդներին «դհոլացնել» ու հետո բանակցել։ Դա նրա ոճն է. որպես մարդ «փչացնել» երեկվա մրցակցին ու նստել «երկխոսության»։ Արթուր Բաղդասարյանին ու Արտաշես Գեղամյանին հարցրեք՝ կասեն։
ՀՀԿ «ճկուն» ղեկավարն, իր ուզածին հասնելու համար, այժմ օգտագործում է կարկանդակի ու մտրակի քաղաքականությունը։ Նա մի կողմից ռեվերանսներ է անում լևոնական «ընդդիմությանը», թույլ տալիս նրանց միանգամից «գրավել» Ազատության հրապարակն ու դրական գնահատում ոստիկանության հետ նախկինում կայացած ՀԱԿ հաջող «բանակցություններն» «Ազատության հարապարակի առումը» բեմադրության ժամանակ, սակայն մյուս կողմից էլ՝ Տեր–Պետրոսյանին նվաստացնում է՝ վերջինիս ու իր արանքում դնելով ՄԻՊ–ին։
Մի խոսքով՝ Սարգսյանը ֆռռացնում է Տեր–Պետրոսյանին ու այս տնտեսական ճգնաժամի «նեղ–մաջալին» պատին է դեմ տալիս իր վրա այդքան տաքացած գործիչներին ու չի էլ ամաչում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ ...
Go to hell !
Թե ինչպե՞ս կավարտվեն սերժա–լևոնական սակարկությունները՝ վերջնականապես պարզ կդառնա «ջրբաժանի» օրը։
Մեկ բան ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանն այս փուլում հաղթեց ու չնայած երկրի ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում խայտառակ ձախողումներին՝ պահպանեց իր աթոռը և դա արեց Տեր–Պետրոսյանի՛ օգնությամբ։ Ու այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվել իրական այլընտրանք սերժա–լևոնական տանդեմին։
Ակնհայտ է նաև մեկ այլ բան. Տեր–Պետրոսյանն իր մատուցած ծառայությունների դիմաց ավելին չի ստանալու, քան ժամանակին Սարգսյանից ստացել էր մի «զրո» ավել պահանջած «դհոլը»։
Ի դեպ, առկա գործընթացներից ելնելով՝ կարող ենք ասել, որ «դհոլը» Տեր–Պետրոսյանի համեմատ սկզբունքայնության ու արժանապատվության քայլող մարմնավորում կարող է համարվել, քանի որ ժողգործիքի վերածված գործիչը երբեք չէր ասել, թե իշխանությունները մոնղոլ–թաթարներ են և դրանից հետո համագործակցել հետները, իսկ ահա Տեր–Պետրոսյանն ասել է և մնում է միայն տեսնել, թե այդ ինչպե՞ս է նա իր իսկ որակած մոնղոլ–թաթարների հետ «ազգային համաձայնության» հասնելու։
Տեր–Պետրոսյանի հաճախորդացման պատմությունը «դհոլի» «հերոսապատումից» տարբերվելու է նաև այն բանով, որ եթե վերջինս հաճախորդացավ, այսպես ասած, անհատական ծրագրով, ապա ՀԱԿ առաջնորդի պարագայում հաճախորդացման հոդվածով «վարի» են գնալու նաև իր նեղ շրջապատի մարդիկ, իրեն կից «հոդվածագիրները», «վկաները», քաղաքական «հարեմի» մյուս անդամներն ու նույնիսկ մի կին «ատամնատեխնիկ»։ Այսինքն՝ մենք ականատեսն ենք դառնալու զանգվածային «թաղման», ինչը փայլուն գործընթաց է ու Սերժ Սարգսյանին պետք է շատ շնորհակալ լինել դրա համար։ Սակայն դա փոքրիկ հաճույք է։ Լիակատար հաճույքի հասնելու համար՝ պետք է դաշտը մաքրել նաև «Եղիազարից» ու այն համակարգից, որը փորձում են հավերժացնել դրա հիմնադիրն ու «ֆուտբոլասերը»։
Կարեն Հակոբջանյան