Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը արյան դոնորի անհրաժեշտություն ունի
Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ շտապ անհրաժեշտ է արյուն:
«Հարգելի հայրենակիցներ, շտապ անհրաժեշտ է 1-ին կարգի բացասական արյուն (O (I) RH-), 3-րդ կարգի դրական և բացասական արյուն (B(III) RH+, B(III) RH-), 4-րդ կարգի դրական և բացասական արյուն (AB(IV) RH+, AB(IV) RH-): Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ 09:00-ից մինչև 13:00»,-ասված է հայտարարության մեջ։
Արյան դոնոր դառնալու բացարձակ հակացուցումներն են վարակիչ հիվանդությունները՝ ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը, բրուցելյոզ և այլն: Հակացուցումներից են նաև սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները և այլն: Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք, վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ: