Քիմ Քարդաշյան, Շեր, Օսկար Այզեկ, Էրիկ Էսրայելյան․ Hollywood Reporter-ն անդրադարձել է Արցախի համար իրենց ձայնը բարձրացրած արևմտյան աստղերին
Հեղինակավոր hollywoodreporter.com կայքը հոդված է հրապարկել հոլիվուդյան այն աստղերի մասին, որոնք իրենց ձայնն են բարձրացնում այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև Նիգերիայում ոստիկանության կողմի իրականացված բռնությունների ալիքը։
Աղբյուրը նշում է, որ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով երկրի բնակչության կեսը տեղահանվել է, կան մեծ թվով զոհեր։ Հակամարտության մասին թեթև ակնարկից հետո հրատարակությունը նշում է, որ ամերիկահայ աստղեր Քիմ Քարդաշյանը և Շերն աջակցում են հայերին՝ ԱՄՆ-ին կոչ անելով միջամտել և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։
Խոսվում է նաև Քարդաշյան՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարած 1 միլիոն դոլար նվիրատվության մասին։
Նշվում է, որ հայերին աջակցելու գործով է զբաղվում նաև 2016 թվականին լույս տեսած «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, ինչպես նաև Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտի տնօրեն Էրիկ Էսրայելյանը, որը նշում է, որ «իրավիճակը ցավոք տարածաշրջանում հումանիտար աղետի է վերածվել հայերի համար» և հույս հայտնում, որ երկրների կառավարությունները կօգտագործեն իրենց ազդեցությունը ևս մի ողբերգություն կանխելու համար։
«Խոստումը» ֆիլմի դերասան Օսկար Այզեկը, իր հերթին, նշում է, որ սարսափելի է կարծել, որ հայ ժողովուրդը կրկին վտանգված է։
Պարբերականը պատմում է նաև վերջերս Նիգերիայում կատարված ոստիկանական հանցագործությունների մասին, որոնց հետևանքով 12 մարդ է սպանվել։ Այս մասին սոցցանցային տիրույթում իրենց ձայնն են բարձրացրել երգչուհի Ռիհաննան, Կարդի Բին, Բեյոնսեն և Ջոն Բոյեգան։

Աղբյուրը՝ tert.am