Ավելի քան մեկ ամիս ընթացող պատերազմի, Շուշին ու Բերձորը գրավելու նպատակով թշնամական հարձակումների, Սյունիքի մարզի վրա արձակված հրթիռների ֆոնին նման խորագրով քննարկում կազմակերպելն առնվազն զարմանալի է։
Իսկ եթե ավելի կոնկրետ՝ քննարկումն այդ մանր ժուլիկություն էր, քանզի այս թեմայով պաշտոնականից տարբերվող տեսակետ ունեցողներն օրենքով հետապնդվում են ու տուգանվում։
Նման թեմայով քննարկումը հուշում է, որ բուն կազմակերպիչները փորձում են իրենց համար «էս գլխից» ալիբի ապահովել՝ պատերազմն ու դրա հնարավոր արդյունքները ներկայացնելով որպես անխուսափելի մի բան, բնության պատիժ, տարերային աղետ, նախկինից ստացած բեռ և վերջապես՝ նաֆս, բայց ոչ երբեք իրենց պարզ մարդկային տգիտության արդյունք։
Ի դեպ, իրարից գրեթե չտարբերվող գնահատականներով «քննարկումը» և դրա որակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ․․․
Եթե կարճ պատասխանենք այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, ապա այո՛, հնարավո՛ր էր։ Իսկ թե ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել, ի՞նչ արվեց, ի՞նչ չարվեց, որպեսզի պատերազմը չլինի, կխոսենք հետո։ Այդ հարցը ոչ թե սեմինարի, այլ պատերազմից հետո անխուսափելիորեն ստեղծվելիք համազգային հանձնաժողովի քննելիք հարցերից մեկը պետք է դառնա։
Այս պահին միայն նշենք այն մի քանի գործոնները, որոնք հնարավորություն էին տալու թշնամուն անցնել գրոհի՝
– հայաստանցի–ղարաբաղցի արհեստականորեն ներմուծված տեղեկատվական դիվերսիոն գործողությունների կազմակերպում ամենաբարձր մակարդակով՝ Արցախում դավադիր ուժերի փնտրտուքի շրջանակներում,
– հայաստանյան հանրության պառակտում, ատելության մթնոլորտի ձևավորում, սև–սպիտակային բաժանումներ և այլն,
– արցախյան ազատամարտի ու մեր հաղթանակներն ապահոված ռազմաքաղաքական գործիչների տոտալ վարկաբեկում, նրանց նկատմամբ քրեական հետապնդումների կազմակերպում և այլն,
– բանակի, զինված ուժերի բարձրագույն հրամկազմի վարկաբեկում,
– բանակցային գործընթացի տապալում և պատերազմի սկսման «լեգիտիմ» հնարավորության ձեռքբերում,
– թուրք–ադրբեջանական զույգի համար պատերազմ սկսելու առիթի և «կազուս բելի»–ի ապահովում,
– հայ–ռուսական հարաբերությունների վատացում,
– հայ–իրանական հարաբերություններում վիճելի հարցերի առաջացում,
– ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Բոլթոնի պլանի շրջանակներում «պատմական կարծրատիպերից հրաժարվելու» գործընթացի ապահովում,
– հակառուսական քարոզիչներին Հայաստանի ու Արցախի պետական մարմիններում ակտիվ դերակատարության ապահովում,
– ՀՀ–ում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրս բերման կողմնակիցներին լայն հնարավորությունների տրամադրում, սորոսաթուրքական ուժերի առաջխաղացում,
– հանրության զգոնության բթացում՝ խաղաղության նախապատրաստման ագրեսիվ քարոզչության միջոցով,
–ներդրումային միջավայրի վատացում, ՀՀ–ից կապիտալի փախուստի համար բոլոր պայմանների ստեղծում։
Վերը նշված կետերի իրագործումը թուրքական հատուկ ծառայությունների գործունեության հիմնական ուղղություններից է եղել։ Դրանց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը բազմիցս անդրադարձել է (տե՛ս մեկնաբանության մեջ)։
Դե հիմա ինքներդ հետ նայեք ու պատասխանեք այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր էր խուսափել պատերազմից։
Այժմ, սակայն, արդիականն այլ հարցերի պատասխանները գտնելն է։ Ինչպե՞ս կանգնեցնել պատերազմը, ինչպե՞ս թշնամուն խաղաղություն պարտադրել, ինչպե՞ս նվազեցնել մեր մարդկային ու այլ կորուստները և ինչպե՞ս չպարտված դուրս գալ այս ամենից։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։
Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից