Հերոսաբար զոհված Արեն Չատինյանը վիրավոր շարունակել է մարտը․ մարզիչը, եղբայրն ու ընկերները՝ Հայաստանի չեմպիոնի մասին (լուսանկար)
Արցախում ընթացող մարտերում հերոսաբար զոհվել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Արեն Չատինյանը:NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ծանրորդի անձնական մարզիչ Արման Ղազարյանը:
19-ամյա Արեն Չատինյանը Ստեփանավանից էր: Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան էր, հանդես էր գալիս 61 կգ քաշային կարգում: Եղել է 2015-2016 թթ. պատանիների Հայաստանի չեմպիոն, 2017-2018թթ. երիտասարդների Հայաստանի չեմպիոն և 2019 թվականի մեծահասակների Հայաստանի չեմպիոն: 2019 թվականին ընդգրկվել է ազգային հավաքականում, բայց մեկնել է զինծառայության:
Անձնական մարզիչ Արման Ղազարյանի խոսքերով, Արեն Չատինյանը հեռանկարային մարզիկ էր, բայց չհասցրեց իրեն դրսևորել մեծահասակներում:
«Հրաշալի ներուժով տղա էր, պայքարող տեսակ էր: Նա իմ սանն էր 2017 թվականից, հեռանկարային և մեծ ապագա ունեցող ծանրորդ էր: Չհասցրեց իր բոլոր նպատակներն իրականացնել: Շատ էր ցանկանում մեծ արդյունքներ գրանցել սպորտում: Հայաստանի չեմպիոն էր և արդեն ցուցադրում էր լավ արդյունքներ: Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ էր և մնացել էր քիչ ժամանակ ավարտել ծառայությունը: Սպասում էր, որ գար ու շարունակեր սպորտը:
Հանդես էր գալիս 61 կգ քաշային կարգում: Այս տարվա Հայաստանի առաջնությանը մասնակցեց, բայց չորրորդ տեղով բավարարվեց: Իր հնարավորությունների չափով մարզվել էր կարանտինի պայմաններում, այդ պատճառով էլ չորրորդ տեղի արդյունքով բավարարվեց:
Բնավորությամբ հրաշալի մարդ էր, կյանքը կտար ընկերոջ համար: Ծանր շրջան է բոլորիս համար, մեր լավագույն սաները հեռանում են»,-ասաց Արման Ղազարյանը:
Արենի եղբայր Արտակ Չատինյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում պատմեց առաջնագծում եղբոր տարած հերոսական կռվի մասին:
«Եղբայրս ծառայության մեկնեց 2019 թվականի հուլիսի 2-ին: Այդ տարի էր դարձել Հայաստանի չեմպիոն և արդեն հասցրել էր հավաքականի հետ մասնակցել մեկ հավաքի, բայց միջազգային մրցաշարերի չհասցրեց մեկնել:
Ասում են՝ շատ լավ ծառայող է եղել: Հետախույզ էր: Սերժանտ էր, ապա ավագ սերժանտ էր ստացել: Պատերազմի սկսվելու օրվանից պարբերաբար խոսում էինք հեռախոսով: Ամեն ինչ շատ լավ էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է: Չէր ասում՝ որտեղ է: Հետո իմացանք, որ Ջաբրայիլում է: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին: Համառ մարտերի ժամանակ ուսի հրազենային վիրավորում է ստացել: Վիրակապել են և այդպես վիրավոր շարունակել է մնալ կռվի դաշտում: Որոշ ժամանակ անց ԱԹՍ-ից բեկորային հարված է ստացել մեջքին: Նրա հետ վերջին անգամ զրուցել էինք հոկտեմբերի 20-ին, մահվան լուրի մասին տեղեկացանք 3 օր անց: Հերոսի պես կռվել է մի քանի ժամ վիրավոր ուսով, չի ցանկացել ոչ մի րոպե իր ընկերներին մենակ թողնել ռազմի դաշտում»,-մանրամասնեց Արենի եղբայրը:
Նահատակված մարզիկի մտերիմ ընկեր, ծանրամարտի Եվրոպայի պատանիների փոխչեմպիոն Մոնթե Մխիթարյանը հերոս ընկերոջ մասին խոսելիս նախ հիշատակում է չեմպիոնական նվաճումները, բոլոր մրցաշարերում և հուշամրցաշարերում Արենի նվաճած մեդալներն ու մրցանակային տեղերը, ապա պատմում սպորտում միասին անցած ճանապարհի մասին:
«Արենի նպատակներից մեկը մեծահասակների չեմպիոն դառնալն էր ու հավաքական ընդգրկվելը: Նա նվաճեց մեծահասակներում ոսկե մեդալն ու գնաց բանակ: Այդ ընթացքում մեկ հավաքի միայն հասցրեց մասնակցել: Միջազգային մրցաշարի այդպես էլ չմեկնեց:
Երբ խոսում էինք նրա հետ, միշտ ուրախ էր: Չուներ Եվրոպայի կամ աշխարհի երիտասարդների մինչև 5-րդ տեղի արդյունք: Երբ զինակոչվեց բանակ, դրանից մեկ ամիս անց Եվրոպայի առաջնությունն էր երիտասարդների, բայց զինծառայությունն ավելի շուտ եկավ: Չեմպիոնի կոչումով գնաց բանակ, հերոսի մահով զոհվեց»,-նշեց թիմակից Մոնթե Մխիթարյանը:
Մեկ այլ մտերիմ ընկեր ծանրորդ Նանե Ստեփանյանի փոխանցմամբ, Արենի երազանքը մեծ տիտղոսներով ծանրորդ դառնալն էր:
«Արենը կյանքը սիրող, կյանքով լի, ժպտերես ու հումորով տղա էր: Ամեն ինչին հումորով էր վերաբերվում և բոլորիս էլ խորհուրդ էր տալիս նույնկերպ վարվել: Երբեք ոչնչից չէր ընկճվում և հուսալքվում: Երկար ժամանակ պայքարում էր հավաքական ընդգրկվելու համար: Քանի անգամ Հայաստանի չեմպիոն եղավ, իրեն հավաքների չէին տանում, բայց հույսը չէր կտրում և չէր հիասթափվում: Չկար մի մրցում, որ ինքը ներկա չլիներ՝ թեկուզ այդ օրը մրցահարթակ դուրս չգար: Գալիս էր, միշտ մեզ աջակցում իր ներկայությամբ, կիլոգրամներ հաշվում, ծանրաձողի քար դնում, հանգստացնում:
Վերջին զրույցի ժամանակ պատմում էր իր ծառայակից ընկերների մասին: Շատ ընկերներ էր կորցրել այս պատերազմում և դա իր համար մեծ ցավ էր, շատ ծանր էր տանում: Ոչնչի մասին չէր խոսում, պատերազմից չէր պատմում: Միայն ծառայակից ընկերներից էր պատմում:
Մի անգամ ասաց, որ եթե իր՝ հայտնի ծանրորդ դառնալու երազանքը չիրականանա, նա հայտնի բլոգեր կդառնա: Ուզում էր հայտնի լինել, բայց սպորտով: Ապրում էր սպորտով»,-ասաց Նանե Ստեփանյանը:
Հերոսաբար զոհված Արեն Չատինյանը վիրավոր շարունակել է մարտը․ մարզիչը, եղբայրն ու ընկերները՝ Հայաստանի չեմպիոնի մասին (լուսանկար)
Արցախում ընթացող մարտերում հերոսաբար զոհվել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Արեն Չատինյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ծանրորդի անձնական մարզիչ Արման Ղազարյանը: