Գերության մեջ մահացած Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով. Ռաֆայել Վարդանյան (տեսանյութ)
Գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետեւանքով, առկա է բռնի մահ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին հայկական կողմին են փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները եւ արտահանձնվել մեկ քաղաքացիական անձ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացիական երկրորդ անձի` 84-ամյա Միշա Մելքումյանի ճամփորդությունն այդ պահի դրությամբ բժշկական առումով հակացուցված էր։ Հաջորդ օրը պարզվեց, որ Մելքումյանը մահացել է։

Աղբյուրը՝ news.am