Քաղաքական

05.11.2020 19:11


Այս պահին Ադրբեջանում պահվում է 21 հայ ռազմագերի

Այս պահին Ադրբեջանում պահվում է 21 հայ ռազմագերի

Քննչական կոմիտեի հաստատված տվյալներով` այս պահին Ադրբեջանում պահվում է 21 հայ ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսին ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

«Այդ տվյալներն անընդհատ փոփոխվում են, կան տվյալներ, որոնք ճշգրտման փուլում են։ Կա երկու անձի վերաբերյալ տվյալ, որը ճշգրտվում է։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության և անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հրատապ միջոց և Ադրբեջանին պարտավորեցվի ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաև ապահովել հայ ռազմագերիների մարդասիրական բոլոր նորմերի պահպանումը: Այսինքն, որպեսզի նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բուժօգնություն»,-ասաց Վարդանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը