Քաղաքական

05.11.2020 19:08


ՌԴ-ն Անդրկովկասում ահաբեկչական անկլավի ձևավորման վտանգ է տեսնում

ՌԴ-ն Անդրկովկասում ահաբեկչական անկլավի ձևավորման վտանգ է տեսնում

Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխումը չի կարող լրջորեն չանհանգստացնել Ռուսաստանին, քանի որ իրադարձությունների նման զարգացումը հեռանկարում հղի է Անդրկովկասում ահաբեկչական նոր անկլավի ձևավորմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ այս պահին իրականացվում է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում, որոնց ձեռքերը թաթախված են արյան մեջ: Խոսքը գնում է արմատական տրամադրվածություն ունեցող վարձկանների մասին, նրանք դավանում են ջիհադիստական գաղափարախոսություն: Այս ամենը չի կարող մեզ մոտ լուրջ անհանգստություն չառաջացնել, քանի որ հեռանկարում իրադարձությունների այսպիսի զարգացումը հղի է ահաբեկչական նոր անկլավի ձևավորմամբ՝ այս անգամ արդեն Անդրկովկասում»,-հայտարարել է Զախարովան:

Նա հավելել է, որ Ռուսաստանն այս մասին բաց հայտարարել է անմիջապես այն բանից հետո, երբ ունեցել են համապատասխան տվյալներ:

Այս խորագրի վերջին նյութերը