Քաղաքական

05.11.2020 17:10


Ղարաբաղյան խնդրի լուծումը հիմնականում ռազմի դաշտում է. ՀՀ փոխարտգործնախարար

Ղարաբաղյան խնդրի լուծումը հիմնականում ռազմի դաշտում է. ՀՀ փոխարտգործնախարար

Ղարաբաղյան խնդրի լուծումը հիմնականում ռազմի դաշտում է: Սա ճշմարտություն է, որն ակնհայտ է բոլորիս համար: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Հուսալ, որ մեր փոխարեն ինչ-որ մեկը կպայքարի մեր հողի համար, կործանարար մտածողություն է: Մենք պետք է պաշտպանենք մեր հողը եւ պայքարենք մեր գոյության համար»,-շեշտեց Քոչարյանը: Ընդ որում, փոխնախարարը նշեց, որ հայկական կողմը պետք է ձգտի առավելագույն աջակցություն ստանալ հարեւաններից եւ դաշնակիցներից:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը