Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին։ Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները և կորոնավիրուսի համավարակը։ Այս մասին տեղեկանում ենք հեռուստաընկերության Instagram-յան էջից։
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը այս տարվա մրցույթի մասնակից էր ընտրել տասներեքամյա Մալենային։ Մրցույթը տեղի է ունենալու 2020թ.-ի նոյեմբերի 29-ին Լեհաստանում։ Դրան մասանակցելու է 12 պետության ներկայացուցիչ։
Մրցույթի գործադիր տնօրեն Մարտին Օսթերդալն ասել է, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ի հաջողակ մասնակիցներից մեկն է և նախորդ 13 մրցույթներում երբեք լավագույն տասնյակից դուրս չի մնացել. «Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, և սա շատ ցավալի լուր է, նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021թ.-ին»: