Մանհեթանում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել․ ձերբակալվել է մոտ 60 մարդ (լուսանկար)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Մանհեթան թաղամասում խաղաղ ցույցերը վերաճել են ոստիկանության և ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով մոտ 60 մարդ է ձերբակալվել, հաղորդում է New York Times թերթը:
Ինչպես հաղորդում է հրատարակությունը, տեղական ժամանակով ժամը 20:30-ինՈւեսթ Վիլիջում ոստիկանները սկսել են հետևել մի քանի հարյուր մարդուց բաղկացած ցուցարարների գործողություններին, որոնք ավելի վաղ հավաքվել էին Նյու Յորքի հանրային գրադարանի մոտ, իսկ այնուհետև ուղևորվել Վաշինգտոն-սքվեր զբոսայգի։
Ցուցարարները կարճ ժամանակով փակել են ճանապարհային երթևեկությունը և ոստիկանական տեղամասերը հրկիզելու կոչեր են հնչեցրել: Ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին դուրս են բերել փողոցից, որից հետո մի քանի տասնյակ ցուցարարներ սկսել են քայլել զբոսայգուց ոչ հեռու գտնվող փողոցով, իսկ ոստիկանները հեծանիվներով շրջել են նրանց կողքով՝ թույլ չտալով խանգարել երթևեկությանը: Ցուցարարները սկսել են բղավել ոստիկանների վրա, ինչից հետո սկսվել են ձերբակալությունները:
Ոստիկանության տվյալներով՝ առնվազն երեք մարդ է ձերբակալվել աղբամանները հրկիզելու, մյուսները՝ մետրոյի մուտքերն արգելափակելու համար: Ինչպես հայտնել է իրավապահ մարմինների բարձրաստիճան աշխատակիցը՝ բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 58 մարդ է ձերբակալվել։
ԱՄՆ-ում ընտրական հանձնաժողովները նախագահական ընտրությունների ավարտից հետո շարունակում են ձայների հաշվարկը: Արդյունքը դեռ հայտնի չէ, նախնական տվյալների համաձայն՝ առաջատարը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն է:
Երկու քաղաքական գործիչների շտաբերն էլ արդեն հասցրել են հայտարարել իրենց հաղթանակի մասին, բայց դեռևս վաղ է: Այժմ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որն առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, ունի 214 ձայն, Բայդենը ՝ 264:Մնացել է բաշխել միայն 60 ընտրիչի ձայները:
Այս տարի համաճարակի պատճառով մեծ թվով մարդիկ քվեարկել են փոստով, ինչի հետևանքով հաշվարկը կարող է ձգձգվել:
Մանհեթանում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել․ ձերբակալվել է մոտ 60 մարդ (լուսանկար)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Մանհեթան թաղամասում խաղաղ ցույցերը վերաճել են ոստիկանության և ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով մոտ 60 մարդ է ձերբակալվել, հաղորդում է New York Times թերթը:
Ինչպես հաղորդում է հրատարակությունը, տեղական ժամանակով ժամը 20:30-ին Ուեսթ Վիլիջում ոստիկանները սկսել են հետևել մի քանի հարյուր մարդուց բաղկացած ցուցարարների գործողություններին, որոնք ավելի վաղ հավաքվել էին Նյու Յորքի հանրային գրադարանի մոտ, իսկ այնուհետև ուղևորվել Վաշինգտոն-սքվեր զբոսայգի։
Ցուցարարները կարճ ժամանակով փակել են ճանապարհային երթևեկությունը և ոստիկանական տեղամասերը հրկիզելու կոչեր են հնչեցրել: Ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին դուրս են բերել փողոցից, որից հետո մի քանի տասնյակ ցուցարարներ սկսել են քայլել զբոսայգուց ոչ հեռու գտնվող փողոցով, իսկ ոստիկանները հեծանիվներով շրջել են նրանց կողքով՝ թույլ չտալով խանգարել երթևեկությանը: Ցուցարարները սկսել են բղավել ոստիկանների վրա, ինչից հետո սկսվել են ձերբակալությունները:
Ոստիկանության տվյալներով՝ առնվազն երեք մարդ է ձերբակալվել աղբամանները հրկիզելու, մյուսները՝ մետրոյի մուտքերն արգելափակելու համար: Ինչպես հայտնել է իրավապահ մարմինների բարձրաստիճան աշխատակիցը՝ բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 58 մարդ է ձերբակալվել։
ԱՄՆ-ում ընտրական հանձնաժողովները նախագահական ընտրությունների ավարտից հետո շարունակում են ձայների հաշվարկը: Արդյունքը դեռ հայտնի չէ, նախնական տվյալների համաձայն՝ առաջատարը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն է:
Երկու քաղաքական գործիչների շտաբերն էլ արդեն հասցրել են հայտարարել իրենց հաղթանակի մասին, բայց դեռևս վաղ է: Այժմ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որն առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, ունի 214 ձայն, Բայդենը ՝ 264: Մնացել է բաշխել միայն 60 ընտրիչի ձայները:
Այս տարի համաճարակի պատճառով մեծ թվով մարդիկ քվեարկել են փոստով, ինչի հետևանքով հաշվարկը կարող է ձգձգվել:
Աղբյուրը՝ tert.am