Որքանո՞վ էր նպատակահարմար մոտենալ պատերազմին՝ ունենալով լարված հարաբերություններ միակ ռազմավարական դաշնակցի հետ
Եթե պատերազմն անխուսափելի էր և եթե իրապես կար դրա ընկալումը, որքանո՞վ էր նպատակահարմար մոտենալ պատերազմին՝ ունենալով լարված (մեղմ ասած) հարաբերություններ միակ ռազմավարական դաշնակցի հետ։ Եվ որքանո՞վ է նպատակահարմար պատերազմական այս օրերին եթեր տալ նրանց, որքեր կարող են ասել, որ «աշխարհում ՌԴ-ն ընկալվում է որպես անվստահելի գործընկեր ու մենք այս հարցը պիտի բարձրացնենք»։
Ու առհասարակ, իմաստ կա՞ այս օրերին լսելու, եթեր տալու այն մարդկանց, որոնք այդպես էլ չեն ընկալում, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ուղիղ գրոհ չի սկսել մեր դեմ հենց այն հանգամանքով կաշկանդված, որ սահմանին մեր սահմանապահների հետ միասին կանգնած են ռուս սահմանապահները, և որ Գյումրիում կա ռուսական 102-րդ ռազմաբազան։ Կամ նրանց, ովքեր ՆԱՏՕ-ական խաղապահների հնարավոր մուտքն Արցախ համարում են հաղթանակ, այն նույն ՆԱՏՕ-ի, որի անդամը մեր Արցախի դեմ պատերազմելու համար ահաբեկիչների է բերել։
Որքանո՞վ էր նպատակահարմար մոտենալ պատերազմին՝ ունենալով լարված հարաբերություններ միակ ռազմավարական դաշնակցի հետ