Քաղաքական

05.11.2020 13:34


Մնացականյանն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին խոսակցություններին

Մնացականյանն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին խոսակցություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել, որ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է: Երբ կնախատեսվի, բնականաբար, կասենք»,-ասաց Մնացականյանը:

Այս խորագրի վերջին նյութերը