Կրակոց՝ Արարատի մարզում. կա վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված գնդակ և պարկուճ, որոնվում են երկվորյակ եղբայրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 3-ինԱրարատի մարզում տեղի ունեցած կրակոցի փաստով։ Այդ օրը, ժամը 20։40-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վնասվածք, սուր ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Դավթյանն է։
Մինչ բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Այգավան գյուղի Հ. Սմբատյան գյուղի տներից մեկի հյուրասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Դավթյանի և Այգավան գյուղի բնակիչներ՝ 30-ամյա Ռազմիկ Գասպարյանի, 30-ամյա Ռոման Գասպարյանի միջև, որի ժամանակ էլ Ռ. Գասպարյանը դեռևս չպարզված հրազենից կրակել է Ա. Դավթյանի վրա, ով ստացել է նշված վնասվածքը։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 1 պարկուճ և 1 կրակված գնդակ։
Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ռազմիկ և Ռոման Գասպարյաններին, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Կրակոց՝ Արարատի մարզում. կա վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված գնդակ և պարկուճ, որոնվում են երկվորյակ եղբայրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած կրակոցի փաստով։ Այդ օրը, ժամը 20։40-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վնասվածք, սուր ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Դավթյանն է։
Մինչ բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Այգավան գյուղի Հ. Սմբատյան գյուղի տներից մեկի հյուրասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Դավթյանի և Այգավան գյուղի բնակիչներ՝ 30-ամյա Ռազմիկ Գասպարյանի, 30-ամյա Ռոման Գասպարյանի միջև, որի ժամանակ էլ Ռ. Գասպարյանը դեռևս չպարզված հրազենից կրակել է Ա. Դավթյանի վրա, ով ստացել է նշված վնասվածքը։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 1 պարկուճ և 1 կրակված գնդակ։
Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ռազմիկ և Ռոման Գասպարյաններին, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Որոնվողները երկվորյակ եղբայրներ են։