Հարց խմբագրին՝ պրոֆեսիանա՞լ է արդյոք այսպիսի միջոցառման մոդերատոր լինելը, երբ Ձեր բազմաթիվ գործընկերները զրկված են կառավարության գործողությունները քննադատող հարցերից, վերլուծություններից
Պատերազմը փոխում է շատ տեսանկյուններ, կարգավիճակներ։ Ու շատ այլ բաներ։ Առաջ ես չէի մտածում, որ կարող եմ ինքս հարցեր տալ հարգարժան խմբագրին։
Սովորաբար հարցեր տալու իրավունքը պատկանում է լրատվամիջոցների խմբագիրներին ու լրագրողներին, բայց պատերազմը փոխում է նաև այդ դոգման։
Հետևելով Միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված «Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով քննարկմանը, ես ինձ եմ վերապահում ընդամենը մեկ հարց բարձրացնելու իրավունքը։
Մնացած, բովանդակային հարցերին կանդրադառնամ ավելի ուշ, ավելի խաղաղ պայմաններում։
Հարցս ուզում եմ ուղղել իմ լավ բարեկամ Արամ Աբրահամյանին։
Հարգարժան Արամ Աբրահամյան, պրոֆեսիանա՞լ է արդյոք այսպիսի միջոցառման մոդերատոր լինելը, երբ Ձեր բազմաթիվ գործընկերներ՝ լրագրողներ, խմբագիրներ օրենքով զրկված են կառավարության գործողությունները քննադատող հարցերից, վերլուծություններից։ Զրկված են կարծիք հայտնելու հնարավորությունից։ Երբ բազմաթիվ լրատվամիջոցներ ամենատարբեր հրապարակումների համար ենթարկվում են ծանր տուգանքների և փակման եզրին կարող են հայտնվել։ Արդա՞ր է արդյոք, ազնի՞վ է այսպիսի տարբերակված մոտեցումը։ Ի վերջո, ի՞նչ է տալու Ձեր ակտիվ մասնակցությամբ այս քննարկումը, եթե կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակված է։ Շեշտում եմ ՝ օրենքով։ Միակողմանի չի լինելո՞ւ քննարկման մթնոլորտը։
Հարց խմբագրին՝ պրոֆեսիանա՞լ է արդյոք այսպիսի միջոցառման մոդերատոր լինելը, երբ Ձեր բազմաթիվ գործընկերները զրկված են կառավարության գործողությունները քննադատող հարցերից, վերլուծություններից