«Մեր թիկունք ներթափանցելու թշնամու բոլոր փորձերը կասեցվել են, մեր ուժերը հրոսակախմբերին հայտնաբերում ու ոչնչացնում են». Դավիթ Բաբայան
«Այս պահին Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, չնայած անընդհատ լսվում է հրետանու աշխատանքը, աշխատում է նաև հայկական կողմի հրետանին, որը բավականին արդյունավետ է գործել այսօր առավոտյան և կեսգիշերից սկսած։ Աշխատանքներ են տարվել մի շարք հրոսակախմբերի ոչնչացման ուղղությամբ»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր վիճակը կարելի է ասել կայուն է, սակայն ծանր է այն տեսանկյունից, որ թշնամին տարբեր ուղղություններով շարունակում է ներթափանցման փորձեր իրականացնել։
«Մեր թիկունք ներթափանցելու թշնամու բոլոր փորձերը կասեցվել են, նրանք ոչնչացվել են, ճիշտ է, որոշ հրոսակախմբեր այս ու այնտեղ փորձում են պատսպարվել, բայց մեր ուժերը նրանց հայնաբերում ու ոչնչացնում են»,-հավելեց Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորների այցերին Արցախ և դրա հետ կապված տարբեր արձագանքներին, Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ պատգամավորները ցանկանում են որևէ բանով օգնել Արցախին, բայց կան երկրներ, որոնք ի վիճակի չեն որևէ փոփոխություն մտցնել իրավիճակում։
«Մենք այս խորհրդականների այցերը շատ ենք գնահատում ու կարևորում, բայց այդ այցերն ավելի շատ գտնվում են բարոյական տիրույթում։ Մարդիկ գալիս են իրենց աջակցությունն են հայտնում, բայց որ ասենք՝ այդ այցերը աշխարհաքաղաքական տեսակետից որևէ բան են փոխելու՝ դեռ վաղ է այդ մասին խոսել։ Կրկնում եմ՝ բարոյական և տեղեկատվական տիրույթում իհարկե դրական ներդրում է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։