Կարծիք

05.11.2020 10:26


«Գյոռբագյոռ» բառի բացատրությունն` ըստ իրանագետի

«Գյոռբագյոռ» բառի բացատրությունն` ըստ իրանագետի
Շատերին թվում է, թե բարբառային հայերեն թյուրքական միջնորդությամբ մուտք գործած «գյոռբագյոռ» բառի ծագումն էլ թյուրքական է, բայց իրականում գործ ունենք նոր պարսկերեն ձևի հետ՝ گور به گور դասական արտասանությամբ [gōr ba gōr] (ժամանակակից արտասանությամբ [gur be gur]) բռց․՝ «գերեզմանից գերեզման», որը կազմված گور [gōr] «գերեզման» բառից և به [ba] ուղղության նախադրությունից։
Ուշագրավ է, որ բարբառային հայերենում պարսկերենի այս նախդիրով կազմված այլ ձևեր էլ կան «դարբեդար»<ժամանակակից նոր պարսկերեն در به در [dar be dar] բռց․՝ «դռնեդուռ, դռնից դուռ» և նաև հայերեն «երես» բառից Երևանում՝ «էրեսբերես»-«երես երեսի, դեմ դիմաց, առերես»:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը